Search
Close this search box.

«Ժամանակ». ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք 2018-ի հնարավոր կոալիցիան սարսափեցրել է ՀՅԴ-ականներին

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-«Ծառուկյան» դաշինք 2018-ի հնարավոր կոալիցիան սարսափեցրել է ՀՅԴ-ականներին, նրանք նույնիսկ կուլիսային խոսակցություններում նեղսրտել են, թե Ծառուկան-Սերժ Սարգսյան կոալիցիայի դեպքում հնարավոր է՝ իրենք այլևս մաս չկազմեն նոր կոալիցիային:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ «Հայանտառի» նոր տնօրեն ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանը ՊՈԱԿ-ը  դաշնակցականներով է լցնում: Նրանք նույնիսկ կեսկատակ նշում են, որ փորձում են ՊՈԱԿ-ներում տեղավորվել, քանի որ հայտնի չէ՝ 2018-ին կլինե՞ն կոալիցիայում, թե՞ ոչ»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: