Search
Close this search box.

«Հրապարակ». Ծառուկյանն է Արգամիչին ասել՝ խաղից դուրս արի, դեմը 18 թիվն է, խաղաղությունը սաղիս ձեռնտու է

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում արդեն որոշվել է, թե ում են պաշտպանելու ՏԻՄ ընտրություններում։ «Չարենցավանում պաշտպանելու ենք Կովալի տղուն»,- տեղեկացրեց ՀՀԿ ԳՄ աղբյուրը: «Կովալի տղան»` Հակոբ Շահգալդյանը, չորրորդ անգամ «կդառնա» քաղաքապետ:

Որոշվել է նաեւ Արտաշատի քաղաքապետի ՀՀԿ թեկնածուն: Նա Արտաշատի երիտթեւի ղեկավար Կարեն Բենիամինյանն է, որն Արտաշատի ավագանու անդամ է: Նա կոմպրոմիսային ֆիգուր կարող է լինել. մի կողմից Ավշարի Գրիգորյանների թեկնածուի` Գազի Հովոյի սանիկն է, մյուս կողմից էլ` Արգամի ընկերը:

Բանն այն է, որ ՀՀԿ-ն չի ցանկանում, որ Արտաշատում ընտրություններում լարվածություն լինի: Իր հերթին Գագիկ Ծառուկյանն է խորհուրդ տվել արգամիչներին` խաղից դուրս գալ։ «Դեմը 18 թիվն է, խաղաղությունը սաղիս ձեռնտու է»,- ասաց ԳՄ-ականը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: