Search
Close this search box.

Անահիտ Բախշյանի ամուսինը չսպանվեր, էն ՀՀԿ-ական Ծիտը ճնճղուկ էր ֆռֆռալու

«Անահիտ Բախշյանի ամուսինը չսպանվեր, էն ՀՀԿ-ական Ծիտը ճնճղուկ էր ֆռֆռալու ու Անահիտին տեսնելուց հերթ էր կանգնելու այդ տիկնոջ բարևին արժանանալու համար։
Ինչ ամոթ ա, նորմալ քյարթն էլ ա վերացել, դառել ա կնոջ վրա ինքնահաստատվելու բոստան…»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է Տիգրան Քոչարյանը:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու նիստի ժամանակ ընթացքում «ԵԼՔ» խմբակցության ավագանու անդամ Ալեն Սիմոնյանը լեզվակռիվ էր ունեցել ՀՀԿ խմբակցության ավագանու անդամ Արմեն Սահակյանի հետ։
Բանն այն է, որ, ըստ Ալեն Սիմոնյանի, Սահակյանը վատ է խոսել «ԵԼՔ» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի հետ։
«Լսի, Ծիտ, այ տղա չի քո համար»,- դիմելով Արմեն Սահակյանին՝ ասաց Ալեն Սիմոնյանը՝ նշելով Սահակյանի մականունը, վերջինս էլ հակադարձեց․ «Ծիտը քեռիդ ա է։ Ձենդ իջացրու, արա»։
Այս լեզվակռիվը մի քանի րոպե տեւեց, Ալեն Սիմոնյանը, դիմելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, որը վարում է այսօրվա նիստը, ասաց․ «Մենք պետք է բոլորս էթիկայի կանոնները պահենք, չի կարելի, որ ձեր խմբակցության անդամը մեր խմբակցության անդամին, որը տարեց կին է, ամեն օր պարոն Բախշյանով դիմի, եթե նմանատիպ վերաբերմունք է լինելու, մենք իմանանք՝ մեզ ոնց ենք պահում։ Ո՞նց կարելի ա մեծ կնոջը դահլիճում ասի՝ լսի, Անո, պարոն Բախշյան։ Է՞դ ա, սե՞նց ենք վարվելու իրար հետ»։