Search
Close this search box.

Հովիկ Աբրահամյանը հանձնվում է

Նոյեմբերի 5-ին կայանալիք Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն որոշել է առաջադրել կուսակցության՝ Արտաշատի երիտասարդական կառույցի ղեկավար, Արտաշատի ավագանու անդամ, «Էյ-Ի-Ջի» Արտաշատի ԳՀՏՍ ծառայության պետ Կարեն Բենիամինյանի թեկնածությունը: Կարեն Բենիամինյանը առաջադրվել էր նաև խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ցուցակով, սակայն հետո նրա անունը դուրս մնաց նախընտրական ցուցակից:

ՀՀԿ-ի այս ընտրութունը, ըստ էության, ամենավառ ապացույցն է այն բանի, որ նախկին վարչապետ տարիներ շարունակ Արարատի մարզը իր հսկողության տակ պահող Հովիկ Աբրահամյանը չի մասնակցի քաղաքապետի ընտրությանը: Հովիկ Աբրահամյանը, երբ հրաժարվեց վարչապետի պաշտոնից, օրեր անց Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում,այլաբանորեն նախազգուշացրեց՝ նրանք ովքեր հեռանում են, ապագա չեն ունենալու. «Մայր գետերը, լայն գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով: Կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս: Եվ այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում են ու գնում: Սա է բնության օրենքը»: Փաստորեն Հովիկ Աբրահամյանի մոտ քաղաքական երաշտ է սկսվում հենց Արարատյան դաշտավայրում, նա պոկվեց մայր գետից ու չկարողացավ մտնել նույն հոսքի մեջ: