Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Էջմիածնում կրակոցների հետևանքով սպանվածների անունները հայտնի են

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գիշերը կրակոցներ են հնչել Էջմիածնում: Հրազենային վնասցածքներից մահացել են 36-ամյա Լևոն Ավետիսյանը և Էջմիածին քաղաքի Անդրանիկի թաղամասի 108 տան բնակիչ՝ 44-ամյա Կարեն Դավթյանը:

ըստ Shamshyan.com-ի՝ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին պահից դեպքի վայրում է եղել նաև Արմավիրի մարզի դատախազը։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք հանդիսացող հրազենները հայտնաբերելու ուղղությամբ։

[smartslider3 slider=53]