Search
Close this search box.

Սե՛րժ, առանց անարգանքի, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք. Սերժ Թանկյան

«Հայաստանում անհավանական մի բան է կատարվում, վերջապես: Քաղաքացիական անհնազանդությունը մեծանում է և վերաճում է գործադուլների և դասադուլների՝ ընդդեմ անարդար, կոռումպացված էլիտայի։ Սա նոր Հայաստանի առաջին շաբաթն է, և ինչ էլ տեղի ունենա, հուսալքությունը վերացած է։ Սերժ Սարգսյանը (հին նախագահ, նոր վարչապետ) ընդունել է, որ բնակչության 60 տոկոսը իրեն չի սիրում և համաձայն չէ իր հետ։ Այդուհանդերձ, նա շարունակում է իր հովանավորչական մոտեցումն ու կառավարումը։ Սե՛րժ, առանց անարգանքի, բայց դու մեր հայրը չես, և մենք քո զավակները չենք։ Դու ծառայել ես Հայաստանի ժողովրդին և այլևս կենսունակ, հարգված ղեկավար չես․․․»-ֆեյսբուքյան իր էջում գրել է Սերժ Թանկյանը: