«ԵՏՄ շա՞տ ենք մտել, որ մի հատ էլ դուրս գանք»: ԱԺ-ում լրագրողներից մեկի հարցին, թե ինչպե՛ս կմեկնաբանի ԱԺ «Ելք» խմբակցության նախաձեռնությունը, որով առաջարկում են, որ Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ կազմից, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Նա չպատասխանեց այն հարցին` կշահի՞, թե՞ կտուժի Հայաստանը, եթե դուրս գա ԵԱՏՄ կազմից:
Նշենք, որ «Ելք» խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ԵԱՏՄ կազմից դուրս գալ: ՀՀԿ-ականներից շատերը չնայած ծանոթ չեն օրենսդրական նախաձեռնությանը, սակայն արդեն իսկ հայտարարում են, որ «Ելքի» փաստարկները հիմնավոր չեն եւ միակողմանի են: