Search
Close this search box.

Ծառուկյանի փեսայի քթի տակ` Հրազդանում, մազպետարանի շենքու՞մ տեղի կունենա ԱԺ նիստը

Lragir.am-ը գրում է.Երեկ երեկոյան Հրազդան քաղաքի՝ Կոտայքի մարզպետարանին պատկանող հանդիսավոր նիստերի դահլիճում և շենքի դիմաց աժիոտաժ էր։ Շենքի դիմաց Ազգային ժողովի պետհամարանիշներով մեքենաների ներկայությունը բնակիչների ուշադրությունն էր գրավել։

Մարզպետի ու Ազգային ժողովի պաշտոնյաների ղեկավարությամբ բազմաթիվ աշխատակիցներ մեծ քանակությամբ աթոռներ էին տեղափոխում ու դասավորում սրահում։ Տարածքը դիտարկում էին նաև անվտանգության աշխատակիցներ։Հեռախոսով երկու կադր նկարել հասցրած աշխատակիցը մեզ պատմեց, որ անընդհատ ինչ-որ նիստի մասին էին ցածր խոսում, որ պետք է տեղի ունենա մոտ օրերս։
Ի դեպ Armlif.am կայքին հայտնի դարձավ որ այս պահին էլ այնտեղ մեծաթիվ ոստիկաններ են հավաքվել, ավելին երեկվանից այդ տարածաքում մեբիլիզացվել է մոտ 2000 ոստիկան, կան մեծաքանակ ավտոբուսներ ու ՀՀԿ-ականների մեքենաներ:
Նշենք որ Հրազդանում գտնվող մարզպետարանի շենքի պատասխանատուն Գագիկ Ծառուկյանի փեսան է` մարզպետ Գուլոյանը: