Search
Close this search box.

Լֆիկը չի հանդուրժում հակասերժականներին, աշխատանքից ազատում է, լավաշից զրկում

Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ որոշ տեղեր գործատուները աշխատողներին հորդորում են ցույցերին չմասնակցել, հակառակ դեպքում կզրկվեն աշխատանքից։ Երեկ սրան անդրադարձավ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, որը կոչ արեց գործադուլ անել և նման դեպքերում չվախենալ, ինքն էլ 10 օր է, ինչ աշխատանքի չի գնում։

Ֆեյսբուքյան օգտատերերից էլ Լուսինե Հայրապետյանը սոցցանցի իր էջում գրել է․ «Սիթիի աշխատողներին ասել են` ում տեսանյութերով ցույցի տեղը տեսան գործից հանելու են»։ Մնացել է ձրի լավաշից էլ զրկի ու պրծ.