Search
Close this search box.

Կարեն Կարապետյանը հանուն Սերժ Սարգսյանի կտա՞ կրակելու հրաման, թե կնախընտրի հետ գնալ Մոսկվա` առանց արյունոտվելու

Շատերն են խոսում, որ եթե շրջափակվի ԱԺ շենքը ապա կկրակեն, կկրկնվի մարտի մեկը: Այն, որ իշխանությունը ի վիճակի է կրակելու, դա ապացուցել է բազմիցս: Սակայն այս անգամ բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, ի տարբերություն 2008 թվ. մարտի մեկի: Այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը փոխանցեց Սերժ Սարգսյանին`հույս ունենալով, որ ինքը չի լինի Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուն և գնաց մարտի մեկին: Սակայն Սերժ Սարգսյանը նույնիսկ մարտի մեկի գնով հօդս ցնդեցրեց Քոչարյանի հույսը և նրան թույլ չտվեց վերադարձ դեպի իշխանություն, ավելին պայթեցրեց Քոչարյանի արբանյակ կուսակցությանը` ԲՀԿ-ին: Պայթյունն այնքան ուժգին էր, որ ծառուկյանականները մինչ օրս դարան են մտել: Հիմա բոլորովին այլ իրավիճակ է` կա վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյան և վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, ով մինչև վերջին ժամանակահատվածը անկեղծ ցանկություն էր արտահայտում վարչապետի պաշտոնում առաջադրվելու առումով: Կարեն Կարապետյանը անշուշտ դրա իրավունքն ուներ, քանի որ նա իրեն հատուկ ժպիտով շահեց շատ ընտրողների քվեն նաև Սերժ Սարգսյանի համար: Ենթադրվում էր, որ Կարեն Կարապետյանը դա անում էր իր և ոչ թե Սերժ Սարգսյանի վարչապետությունը ապահովելու համար: Սակայն Կարեն Կարպետյանը գնաց այդ քայլին ու անձամբ հայտարարեց Սերժ Սարգսյանի անունը, բայց արդյոք Կարեն Կարապետյանը հրաման կտա կրակելու, դառնալով Սերժ Սարգսյանի քավության նոխազը: Սա թերևս ամենակարևոր հարցն է`կրակել քաղաքացիների վրա, ովքեր նաև մերժելով Սերժին, հավատացել են Կարեն Կարապետյանին ու վստահել նրան: Արդյոք այսօր կամ վաղը Կարեն Կարապետյանը հանուն Սերժ Սարգսյանի կտա կրակելու հրաման, թե կնախընտրի հետ գնալ Մոսկվա` առանց արյունոտվելու