Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը հավերժ վարչապետ. 2022 թվականից վարչապետի ընտրություն այլևս չի լինի

2022 թ-ին Ազգային ժողովում վարչապետի ընտրություն չի լինի: 2022-ի խորհրդարանական ընտրություններից հետո, երբ նորընտիր ԱԺ-ի լիազորությունները սկսեն գործել, ՀՀ նախագահն անհապաղ վարչապետ կնշանակի ԱԺ մեծամասնության առաջարկած թեկնածուին:

Այս դրույթն ամրագրված է ՀՀ գործող Սահմանադրության 6-րդ գլխի 149-րդ հոդվածում: Ստացվում է, եթե ՀՀԿ-ն շարունակի 22 թվականի ընտրություններից հետո էլ լինել բացարձակ մեծամասնություն, ապա կուսակցության անդամների համար անփոխարինելի Սերժ Սարգսյանը կարող է մինչև մահ լինել վարչապետ: Մյուս խմբակցությունները մեխանիկորեն զրկվում են թեկնածու առաջադրելու հնարավորությունից: Թեև, նկատենք, որ խորհրդարանական երեք ուժերն այսօր չեն էլ օգտվում այս պահին իրենց տրված այդ գործիքից:

Ինչ վերաբերվում է 2018 թվականին՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու դեպքում եւ կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ: Ազգային ժողովը վարչապետին ընտրում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: