Search
Close this search box.

Հրանուշ Խառատյանը առաջարկում է սերժականներին գալ ու առանց մոնտաժելու , հրապարակից խոսել հակասերժականների հետ

Քանի որ «Մերժիր Սերժին» շարժումն առաջնորդող Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, որ իրենք հարթակ են ստեղծում բնակչության ինքնարտահայտման համար, թերևս արժի, որ նույն պարբերականությամբ հրավիրեն իրենց հարթակից ինքնարտահայտվեն նաև «Միայն Սերժին»-ականները: Պետք ենթադրել, որ նրանք «Մերժիր Սերժին»-ականներին ասելիք կունենան: Անշուշտ նրանք իրենց ասելիքը, ի տարբերություն «Մերժիր Սերժին»-ականների, կարող են արտահայտել հանրային հեռուստառադիոյի տարբեր հնարավորություններով, և գոնե դրանով մի փոքր բազմազան կդարձնեն հանրության հետ հաղորդակցման այդ միջոցները,  բայց դա,  բոլոր դեպքերում, կլինի «Մերժիր Սերժին»-ականների մասին, ոչ թե նրանց հետ հաղորդակցվելու միջոց: Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ բարձրաձայն հրավիրել «Միայն Սերժին» – ականներին և հարթակից զրուցել «Մերժիր Սերժին» ականների հետ: Եթե վերջիններս ճկուն լինեն՝ խելոք մեկին կուղարկեն առարկայորեն ներկայացնելու իրենց դիրքորոշումը, ոչինչ, եթե նույնիսկ հրապարակից սուլեն: Սակայն հարապարակը կարծեք թե իրեն շատ կազմակերպված է պահում և անհամեմատ ճկուն է: Ամեն ինչից երևում է, որ դա շատ որակյալ, գրագետ, ասելիք ունեցող, գիտակից հրապարակ է, ըստ ամենայնի՝ ժողովուրդ կոչվածի մանրահավաքը: Դա մի հրապարակ է, որի մասին չեն կարող ասել՝ ու՞ր է այնտեղ ժողովուրդ: Այդ ժողովրդի հետ պե՛տք է խոսել: Դա բոլոր դեպքերում փակ մեքենաներից, ոստիկաններով հսկվող գրասենյաներից, մոնտաժված եթերներից, երիցս գրաքննված ելույթներից ազատ հաղորդակցման, խոսելու, նույնիսկ զրուցելու ձև կլինի: Կհամաձայնեն, չեն համաձայնի շատ խոսուն կլինի: