Search
Close this search box.

Ցուցարարներն ու Նիկոլը չափեցին Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վախը

Factor.am-ի տեղեկություններով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղվա խորհրդի նիստն անցկացնելու է ոչ թե Երևանում՝ Մելիք-Ադամյանի գլխավոր գրասենյակում, այլ Ծաղկաձորում։ Թե ինչով է պայմանավորված նման որոշումը, արդյոք ՀՀԿ-ականները որոշել են տեղափոխել խորհրդի նիստը՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները կարող են արգելափակել ՀՀԿ գրասենյակի շենքըէ: Նիստի տեղափոխման լուրը և պատճառը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀԿ խորհրդի մի շարք անդամների հետ։ Սակայն Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը և ևս մի քանի ՀՀԿ-ականներ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։ ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում հնարավոր համարեց նիստի տեղափոխումը Ծաղկաձոր՝ նշելով, որ նիստի անցկացման կոնկրետ վայրի մասին պետք է տեղեկացնեն այսօր ուշ երեկոյան։ ՀՀԿ խորհրդի անդամ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել։ Իսկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ դեռ չեն որոշել։