Search
Close this search box.

Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է առաջնագիծը քանդելու մեջ

Ազատության հրապարակում մեկնարկած հանրահավաքում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սերժ Սարգսյանի օրոք անվտանգության խնդրին: Նրա խոսքով, Սարգսյանի կողմնակիցները որպես նրա հետագա պաշտոնավարման հիմնավորում նշում են անվտանգության գործոնը:
Փաշինյանի խոսքով, սակայն, Սերժ Սարգսյանն առաջին գերագույն գլխավոր հրամանատարն է, ում օրոք տարածքային կորուստներ են եղել: Նա նշել է, որ Սերժ Սարգսյանը պարտվել է սպառազինության մրցավազքը Ադրբեջանին և ադրբեջանական ժամանակակից զենքին հակադրել է պահածոների տարաները և Երևանից տարված թափառական շները:
Սարգսյանի խոսքով, մինչև Ադրբեջանը կռվում էր ժամանակակից զենքով, հայկական բանակը զինված է 80-ականների 4 անգամ վերանորոգում անցած զինտեխնիկայով:
Փաշինյանը Սերժ Սարգսյանին մեղադրել է առաջնագիծը քանդելու մեջ:
Նիկոլ Փաշինյանը խոսել է նաև զինծառայողների սոցիալական խնդիրների մասին: