Search
Close this search box.

Սաակաշվիլին նոր աշխատանք է գտել

Վրաստանի նախկին նախագահ և Օդեսսայի մարզի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ նոր աշխատանք է գտել, նա դասախոսություններ է կարդալու Նիդերլանդներում:

«Համագործակցության մասին պայմանավորվել եմ Նիդերլանդների սփիքերների ակադեմիայի հետ: Դեռևս ես Եվրոպայում եմ, կյանքի համար փող կվաստակեմ դասախոսություններով: Ակադեմիայում շատ լավ կոլեկտիվ է, տպավորվել եմ մեր տարածաշրջանի սպեցիֆիկայի նրանց իմացությամբ ու ճիշտ արժեքներով: Հույս ունեմ, որ երկար ժամանակ դասախոսություններ կարդալ հարկադրված չեմ լինի և փորձը կօգտագործեմ ոչ թե դասախոսությունների, այլ իշխանություններից օլիգարխների հեռացման ու իրական ռեֆորմացիայի համար»,- գրել է Սաակաշվիլին Facebook-ում: