Search
Close this search box.

ՖՈՏՈ. Սեւանա լիճում հայտնված ավտոմեքենայի վարորդին ու 15-ամյա աղջկան տեղափոխել են հիվանդանոցում

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։30-ի սահմաններում Երևան քաղաքի Չեխովի փողոցի բնակիչ՝ 26-ամյա Արմեն Պողոսյանը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում՝ Հայրիվանք գյուղի վարչական տարածքում, դեպի Գավառ ընթանալիս իր վարած ВАЗ 211440 մակնիշի 14 DՍ 014 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 10 մետր առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և հայտնվել Սևանա լճում։

Shamshyan.com-ի տեղեկացմամբ վթարի հետևանքով վարորդ Ա. Պողոսյանն ու նա ուղևոր՝ 15-ամյա Մարիամ Գոգոլյանը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Գավառի բժշկական կենտրոն։ Փրկարարներն ու ոստիկանները լճից վերամբարձ կռունկի օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենան:

[smartslider3 slider=52]