Search
Close this search box.

Ավտոբուսի սրահում կատարված գողությունը բացահայտվեց

Օգոստոսի 4-ին ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել թիվ 19 երթուղու ավտոբուսի սրահում 1961 թ. ծնված Օվսաննա Փ.-ի դրամապանակը գողանալու մասին:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել է 1970 թ. ծնված Արմեն Ա.-ն, որը օգոստոսի 10-ին, ժամը 15-ին, «Ռոսիա» տոնավաճառի մոտից բերման է ենթարկվել եւ տվել խոստովանական բացատրություն: