Search
Close this search box.

Ծեկռտուք Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողների միջև

Ոստիկանության լրատվական բաժնից  տեղեկացնում են, որ նախօրեին ծեկռտուք է տեղի ունեցել Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի ծառայողների միջև: Վիճաբանությունը տեղի է ունեցել Ժամը 23:30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ 23-ամյա Վլադիսլավ Կռասովսկիի, 22-ամյա Վիկտոր Յուդինի, 26-ամյա Նուրսուլթան Գիզատուլաևի և 26-ամյա Յուրի Նիկոլաևի միջև: Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են նրանցից մեկին՝ վնասվածքներով գետնին ընկած: Նրան տեղափոխել են հիվանդանոց: