Search
Close this search box.

Ալիևը ներում է շնորհել բլոգեր Ալեքսանդր Լապշինին

«Թրենդ» գործակալության տեղեկացմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկուշաբթի հրամանագիր է ստորագրել բլոգեր Ալեքսանդր Լապշինին ներում շնորհելու մասին:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից ի վեր:

«Պատժի կրումից ազատել ծանր հանցագործությունների վերաբերյալ 2017 թվականի հուլիսի 20-ին Բաքվի դատարանի որոշմամբ ազատազրկման տեսքով պատժի դատապարտված 1976 թվականին ծնված Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից»,- նշվում է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը բլոգեր Ալեքսանդր Լապշինին դատապարտել էր երեք տարվա ազատազրկման: Ալեքսանդր Լապշինը մեղավոր է ճանաչվել 318.2 հոդվածով, որը նախատեսում է պատիժ «հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի պետական սահմաններն անօրինական կերպով հատելու համար»: Նա 2011 , 2012 , 2016 թթ.-ին այցելել էր Արցախ՝ բազմիցս քննադատելով Ադրբեջանի կողմից վարած քաղաքականությունը:

Ռուսաստանի, Իսրայելի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ Ադրբեջանի պահանջով ձերբակալվել է Մինսկում 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, իսկ  2017 թվականի փետրվարի 7-ին  Մինսկի իշխանության կողմից արտահանձնվել Բաքվին: