Հյուսիսային Կորեայի բնակիչն օգոստոսի 10-ի լույս 11-ի գիշերը ծովով Հարավային Կորեա է հասել: Այս մասին գրում է Newsru-ն՝ վկայակոչելով հարավկորեական Yonhap գործակալությունը:
Հարավային Կորեայի զինված ուժերի շտաբերի ղեկավարների միացյալ հանձնաժողովի տվյալներով՝ փախստականին կեսգիշերն անց հայտնաբերել են Կեդոնդո կղզու մոտակայքում: Նրան նկատել են Հյուսիսային Կորեայի հետ ծովային սահմանին պարեկող զինվորականները: Փորձում են պարզել Հյուսիսային Կորեայից փախչելու պատճառները:
Նշվում է, որ սա այս տարվա ընթացքում առաջին նման դեպքը չէ: Հուլիսին 5 հյուսիսկորեացիներ փորձել են Հարավային Կորեա հասնել նավակով, եւս մեկ ամիս առաջ էլ ծովով Հարավային Կորեա էին անցել երկու փախստական՝ հայր ու որդի: