Ուկրաինայի ոստիկանությունը` Ուկրաինայի քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով՝ «Ուկրաինայի պետական սահմանով մարդկանց ապօրինի տեղափոխում», քրեական գործ է հարուցել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ:
Gazeta.ru-ի տեղեկացմամբ՝ «Շեգինի» անցակետում Սաակաշվիլիի աջակիցների ու ուկրաինացի սահմանապահների միջև տեղի ունեցած բախման հետևանքով՝ ըստ ոստիկանության տվյալների՝ Ուկրաինայի 11 քաղաքացի է տուժել:
Իր հերթին Ուկրաինայի պետական սահմանային ծառայության խոսնակ Օլեգ Սլոբոդյանն ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է, թե ինչու ուկրաինացի սահմանապահները «Շեգինի» անցակետը հատելու ժամանակ զենք չեն կիրառել Միխեիլ Սաակաշվիլիի և նրա կողմնակիցների դեմ: Ըստ խոսնակի՝ սահմանապահները ստացել են զենքի և ֆիզիկական ազդեցության միջոցների չիրառման հրաման, քանի որ ընթացել է խաղաղ ակցիա:
[smartslider3 slider=51]