Search
Close this search box.

«Շրջանառում են հերթական բթացնող թեզը»․ Էդմոն Մարուքյան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան, ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հետևելով վերջին երկու շաբաթվա նյութերին և այդ նյութերի վերնագրերին՝ «խոսող գլուխները» շրջանառում են հերթական բթացնող թեզը, թե Բաքուն մի քանի կողմից ճնշման տակ է. նրանց ճնշում են, Ալիևին ճնշում են։
Ուզում եմ տեղեկացնել, որ նրանք խաբում են, քանի որ Բաքվին ճնշող չկա, Ալիևին ճնշող չկա, կան մեր ժողովրդի գլուխը լվացողներ, մեր դիմադրողականությունը և դիմակայունությունը ընդարմացնողներ, մեր համընդհանուր պաշտպանունակությունը նվազեցնողներ, բայց Բաքվին ճնշողներ չկան։
Սիրելի՛ ժողովուրդ, առո՜ղջ պահեք ձեր միտքը, մի՜ տրվեք զգոնությունը բթացնող քարոզչությանը»։