Search
Close this search box.

Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու. Սամվել Բաբայան

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է. նրանք որևէ փաստաթուղթ Հայաստանի հետ չեն ստորագրելու:

Այս մասին Aysor.am-ին տված հառցազրույցում ասել է Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։

«ԵՄեր քաղաքական թիմերը ոչինչ չունեն առաջարկելու, չգիտեն՝ ինչ առաջարկեն: ՀՀ քաղաքացին ասում է, մեզ այս իշխանությունը ձեռնտու է. դեռ խելքի չեն եկել: Ես այս իշխանությունների հետ կապված ոչ մի սպասումներ չունեմ:

Ադրբեջանի միակ խնդիրը ճանապարհը վերցնելն է: Ադրբեջանը որևէ փաստաթուղթ ՀՀ-ի հետ չի ստորագրելու, որովհետև ճանապարհի հետ կապված խնդիրն ունի: Ճանապարհն էլ Հայաստանը չի կարողանում տալ, որովհետև կողքի այլ երկիր դա համարում է իր երկրի կարմիր գիծը:

Մեր խնդիրն է ամեն ինչ անել, որ պատերազմ չլինի: Պատերազմ չլինելու համար հզոր, պրոֆեսիոնալ բանակ է պետք: Բայց այսպես շարունակելու դեպքում կլինի նորից պատերազմ,-ասել է նա»:

«Հայաստանի իշխանությունն ինքն իրեն համոզել է, որ կարևորը պատերազմ չլինելն է՝ ինչ գին էլ որ դա պահանջի։ Նիկոլ Փաշինյանն իրեն համոզել է, որ միակ ճիշտ ուղին այն է, որն ինքն է տեսնում։ Ես ասում եմ՝ հենց հիմա դու սխալվում ես, Նիկոլ Փաշինյան։

Սխալվում ես, երբ ասում ես, թե Ղարաբաղի հարց չկա։ Ես բանակցել եմ ամերիկացի մասնագետների հետ ու ասել, որ երբ ասում են, թե հարցը չկա, չի նշանակում, թե այն իսկապես չկա։

Երբ դու խնդիրը շրջանցում ես, քեզ թվում է, թե դու լուծել ես այն, բայց շրջանցելը դեռ չի նշանակում լուծել, գուցե նշանակում է ական դնել։ Տարածաշրջանի ժողովուրդները պիտի հասնեն այն գիտակցման, որ գերտերությունների կողմից չօգտագործվեն,- հավելել է նա»