Search
Close this search box.

Եվրո-2024․ Վրաստանը սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ եւ փլեյ- օֆֆում է

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին տուրի խաղում Վրաստանի հավաքականը 2:0 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ Պորտուգալիայի նկատմամբ եւ F խմբում 4 միավորով գրավեց երրորդ տեղը՝ պատմության մեջ առաջին անգամ դուրս գալով ԵԱ-ի 1/8 եզրափակիչ։

Արդեն երկրորդ րոպեին պորտուգալացիների դարպասը գրավեց իտալական «Նապոլիի» հարձակվող Խվիչա Կվարացխելիան:

57-րդ րոպեին 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց ֆրանսիական «Մեցի» հարձակվող Ժորժ Միկաուտաձեն։