Search
Close this search box.

Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:20-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում 36-ամյա Արմեն Սելյանը իր վարած Mercedes մակնիշի 34 ԼV 685 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Ա. Սելյանը տեղում մահացել է, իսկ ուղևոր՝ Միխայլովկա գյուղի բնակիչ 21-ամյա Նիկոլայ Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիրի բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա վիճակը գնահատել են միջին ծանրության:

Դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 42 հրշեջ-փրկարարական ջոկատը նախ մահացածի դին են ավտոմեքենայից հեռացրել և մոտեցրել շտապօգնության մեքենային, այնուհետև հոսանքազրկել է ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ոստիկանների օգնությամբ ավտոմեքենան քարշակի միջոցով տեղափոխել Ոստիկանության Տաշիրի բաժին:

Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: