Search
Close this search box.

Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանnթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Հայաստանն ու Ֆրանսիան CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագիր են ստորագրել: Այս մասին X-ի իր էջում հայտնել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն։

«Մենք շարունակում ենք ամրապնդել մեր հարաբերությունները Հայաստանի հետ պաշտպանության ոլորտում… նոր կարևոր իրադարձություն է CAESAR թնդանոթների ձեռքբերման պայմանագրի ստորագրումը», – գրել է Լեկորնյուն:

Հիշեցնենք՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակում հունիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարարության և KNDS ֆրանսիական ռազմարդյունաբերական ընկերության միջև կնքվել է ռազմատեխնիկական համագործակցության պայմանագիր։