Search
Close this search box.

Փոթոիրկը մոտենում է, հրահանգված է լքել տները

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի մոտ 5,6 մլն բնակիչ պարտադիր տարհանման մասին ծանուցում է ստացել «Իրմա» հզոր փոթորկի մոտենալու հետ կապված, հայտնում է CNN-ը: Նահանգապետ Ռիք Սքոթը կոչ է արել դադարել վտանգը թերագնահատել. «Եթե ձեզ հրամայված է լքել ձեր տները, դուք պետք է դա անհապաղ անեք: Ոչ այսօր երեկոյան, ոչ մեկ ժամ անց՝ անհապաղ»:
Փոթորկի ուժը տատանվում է բարձրագույն հինգերորդ և չորրորդ կատեգորիաների միջև: CNN-ի տեղեկացմամբ՝ Կարիբյան ավազանի կղզիներով անցնելուց հետո քամու արագությունը նվազել է մինչև 250 կմ/ժ:
«Իրման» անվանում են Ատլանտիկայում առնվազն վերջին տասնամյակում ամենահզորը:
Մասնագետների կարծիքով՝ «Իրման» «Հարվիից» ուժեղ փոթորիկ է: Հիշեցնենք, որ վերջինս օգոստոսի վերջին Տեխասի նահանգում հանգեցրել էր աղետալի ջրհեղեղի: