Search
Close this search box.

Վենդետա Արարատի մարզում

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Արարատի քննչական բաժնի կողմից սպանություն կատարելու կասկածանքով որոնվում է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ՝ 29-ամյա Վարազդատ Շահգալդյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 6-ին իր համագյուղացի՝ 80-ամյա Սարգիս Թադևոսյանին սպանելու մեջ։
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Վ. Շահգալդյանը վրեժ է լուծել Ս. Թադևոսյանի նկատմամբ, քանի որ 23 տարի առաջ իր կողմից սպանվածը սպանել էր իր հորը։
Կայքի տեղեկություններով՝ քննչական մարմինը միջնորդություն է ներկայացնելու Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը քննիչի կողմից հայտարարված հետախուզումը բավարարի և խափանման միջոց ընտրվի կալանավորումը։