Search
Close this search box.

Ցույց` ընդդեմ ռուս-բելառուսական զորավարժությունների

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ցույց է տեղի ունեցել ընդդեմ` ռուս-բելառուսական «Արևմուտք-2017» զորավարժությունների, հայտնում է «Բելառուսսկի պարտիզանը»: Ցույցը կազմակերպել է Բելառուսի ազգային կոնգրեսի առաջնորդ Նիկոլայ Ստատկևիչը:
Ցուցարարները հավաքվել են Հոկտեմբերյան հրապարակում և երթ իրականացրել: Ըստ մամուլի՝ ցույցին մասնակցել է մոտ 100 մարդ:
Ցուցարարները բանաձև են ներկայացրել՝ բողոքելով, որ Բելառուսը ներքաշում են Ուկրաինայի և ՆԱՏՕ-ի դեմ՝ Ռուսաստանի դիմակայության ներքո: Բանաձևում նշված է, որ Բելառուսը պետք է ձգտի չեզոքությանը և մերժի օտար զորքերի ներկայությունը երկրում: «Արևմուտք-2017-ը գնահատում ենք որպես սպառնալիք մեր երկրի ինքնիշխանությանը»,- նշել են ակցիայի մասնակիցները: