Search
Close this search box.

«Հրապարակ». Լիսկայի վերջին բաստիոնն ընկավ. Գորիսի քաղաքապետին ասել են՝ դիմումդ գրի, գնա

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, վերջին շրջանում խիստ լարված են Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի և Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցի հարաբերությունները: Գորիսի քաղաքապետը նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մարդն է, իսկ նոր մարզպետը որոշել է ազատվել Լիսկայի կադրերից, քանի որ նրանք իրեն չեն ենթարկվում:

Տարիներ ի վեր Գորիսը եղել է Լիսկայի բաստիոնը, քաղաքապետերն էլ՝ նրա կամակատարները: Ըստ էության, վերջին բաստիոնն ընկավ։ Ամիսներ առաջ Վահե Հակոբյանը փորձեց Գորիսի ավագանու միջոցով հասնել քաղաքապետի պաշտոնանկությանը, սակայն չստացվեց։ Այժմ քաղաքապետին ուղիղ ասվել է՝ դիմումդ գրի, գնա: Սակայն Ադունցը դիմադրում էր, անգամ օրերս «Սյունյաց երկիր» լրատվամիջոցին ասել էր, որ ճնշում են գործադրում իր վրա՝ հրաժարականի դիմում գրելու համար, «սակայն չեմ գրել և չեմ պատրաստվում գրել»։

Բայց երեկ տեղեկացանք, որ հրաժարականի դիմումը գրվել է, ընդ որում՝ «հիվանդության պատճառով» ծեծված ու կեղծ պատճառաբանությամբ»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: