Search
Close this search box.

Խոշոր վթար Երեւանում. Վթարված մեքենաներից մեկը հայտնի գործարարի որդունն է

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: ժամը 23:00-ի սահմաններում Խորենացի և Զաքյան փողոցների խաչմերուկում՝ Շիրակ հյուրանոցային համալիրի մոտ, բախվել են BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի, BMW X5 մակնիշի 35 SQ 154 համարանիշի, Lexus մակնիշի 88 NO 888 համարանիշի ավտոմեքենաները: Ի

Վթարի հետևանքով BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան բախվել է երկաթբետոնե ճաղավանդակներին, այնուհետև խաչմերուկը կարգավորող լուսակիրին և կողաշրջվել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են հիվանդանոց:

Կայքը փոխանցմամբ՝ դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ BMW X5 մակնիշի 01 AՏ 015 համարանիշի ավտոմեքենան հայտնի գործարար Խաչատուր Սուքիասյանի տղայինն է: