Search
Close this search box.

Յուլիուս Ֆուչիկի մահվան օրը նշվում է որպես լրագրողների համերաշխության միջազգային օր

Այսօր լրագրողների համերաշխության միջազգային օրն է: Այն սահմանվել է Բուխարեստում` 1958 թվականի Լրագրողների միջազգային կազմակերպության 4-րդ կոնգրեսի ժամանակ: Նպատակը, որ բոլոր երկրների լրագրողները համախմբվածություն դրսեւորեն, հատկապես իրենց իրավունքների պաշտպանության հարցում:
Օրը1943 թ.-ի սեպտեմբերի 8-ին Գերմանիայում մահապատժի է ենթարկվել ազգությամբ չեխ լրագրող, գրող-հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: 1942 թ.-ի ապրիլի 24-ին նրան ազատագրական շարժման 6 այլ անդամների հետ ձերբակալել էր գեստապոն: Յուլիուս Ֆուչիկը նշանավոր է դարձել իր «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցին» գրքով, որը գրվել է փարիզյան բանտի պատերի ներքո:
Նրա մահից հետո գիրքը թարգմանվել է աշխարհի 70 լեզուներով, իսկ 1958 թ.-ից Յուլիուս Ֆուչիկի մահվան օրը՝ սեպտեմբերի 8-ը, նշվում է որպես Լրագրողների համերաշխության միջազգային օր:
20-րդ դարի վերջին ՄԱԿ-ի հերթական խորհրդաժողովի ժամանակ սեպտեմբերի 8-ը համարվել է Լրագրողների համերաշխության միջազգային օր: Պատահաբար չէ ընտրված. 1943 թվականի սեպտեմբերի 8-ին չեխ լրագրող, գրող Յուլիուս Ֆուչիկը հակաֆաշիստական դիմադրությանն ակտիվ մասնակցելու համար մահապատժի է ենթարկվել նացիստական ռեժիմի կողմից: Ֆուչիկն աշխարհին հայտնի է դարձել «Ռեպորտաժ՝ օղակը պարանոցիս» գրքի շնորհիվ, որը գրել է բանտում եղած ժամանակ: