Search
Close this search box.

Կասեցվել է հացի 7 արտադրամասի գործունեությունը. խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը

Շարունակելով հացի շուկայում վերահսկողական գործողությունները՝ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը  վերահսկողության շրջանակներում կասեցրել է հաց արտադրող ևս յոթ տնտեսվարողի արտադրական գործունեությունը:

ՍԱՊԾ-ից տեղեկանում ենք, որ պետական վերահսկողության շրջանակներում Ա/Ձ Արմեն Էլազյանի (Երևան), Ա/Ձ Ալվարդ Բախշյանի (Արմավիր), Ա/Ձ Պավլիկ Մանուկյանի (Արմավիր), Ա/Ձ Նվեր Շահինյանի (Երևան), Ա/Ձ Հայկ Տեր-Խաչատրյանի (Արմավիր), Ա/Ձ Շուշան Ավետիսյանի (Վայոց Ձոր) և Ա/Ձ Սուսաննա Հարությունյանի (Արմավիր)  արտադրամասերում արձանագրվել են ինչպես սննդամթերքի արտադրությանը ներկայացվող սանիտարահիգիենիկ պահանջների կոպիտ խախտումներ, այնպես էլ՝ համապատասխանության գնահատմանը ներկայացվող պահանջների անհամապատասխանություններ, նաև որոշ արտադրողներ հացը վաճառել են առանց տեղեկատվական թերթիկների:

Գրանցվել են պարտադիր և պարբերական բժշկական զննության կարգի խախտման դեպքեր:

Տնտեսվարողներին հանձնարարվել է արտադրությունները համապատասխանեցնել Սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի և «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի պահանջներին, որից հետո միայն կթույլատրվի նրանց վերսկսել գործունեությունը: