Search
Close this search box.

ՖՈՏՈ. Տավուշի մարզում 30-ամյա վարորդը ալյումինով բարձված բեռնատարով կողաշրջվել է

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ փետրվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Նոյեմբերյան- Բաղանիս ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում 30-ամյա Գևորգ Սարգսյանը իր վարած Volvo մակնիշի 80 VL 033 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Վարորդին առաջինը օգնության են հասել Բաղանիսի բնակիչները՝ Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանի գլխավորությամբ։

Բեռնատարը բարձված է եղել ալյումինով։