Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ավտովթար ԱՄՆ դեսպանատան մոտ. վարորդին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում Nissan մակնիշի 80 ԼP 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել հաստաբուն ծառին:

Վթարի հետևանքով վարորդը, ում ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության աշխատակիցները, տեղափոխվել է Աստղիկ բժշկական կենտրոն:

Ճանապարհային Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Ազատության պողոտայի բնակիչ, 44-ամյա Սամվել Հունանյանի անվամբ: