«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ, Երեւանի ավագանու անդամ Զարուհի Փոստանջյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով՝ 2018 թվականին երկրում սպասվող քաղաքական փոփոխություններին՝ նշեց, որ Սերժ Սարգսյանը չպետք է դառնա վարչապետ, նրա տեղը քրեակատարողական հիմնարկն է:
«Սերժ Սարգսյանը եւ նրա թիմակիցները 25 տարի ձախողել են ամեն ինչ, քրեական հանցագործներ են, այսօր մեկ ու կես միլիոն արտագաղթը ներելի չէ, 8 միլիարդ դոլար արտաքին պարտք կուտակելը քրեորեն պատժելի է, որը եղել է դիտավորյալ: Մենք մեղադրում ենք Սերժ Սարգսյանին դավաճանության մեջ: Քառօրյա պատերազմի մեջ առաջին մեղավորը հենց ինքն է, մենք այս փաստերով հանցագործության մասին հաղորդում ենք շուտով տալու: Դա փաստաթղթով չի լինելու, հեռարձակվելու է ուղիղ եթերով»,- նշեց Զարուհի Փոստանջյանը: