Search
Close this search box.

Մրցույթի հաղթողը ուղևափոխադրում կիրականացնի ժամը մեկ

Կայացել է Զվարթնոց օդանավակայան- Երևան N201 երթուղով ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթը:
Մրցույթին մասնակցության հայտ է ներկայացրել մեկ՝ Էլիտ բաս ՍՊ ընկերությունը:
Մրցութային միջգերատեսչական հանձնաժողովում ընդգրկված են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Ճանապարհային ոստիկանության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
Մրցութային հանձնաժողովն արձանագրել է, որ Էլիտ բաս ՍՊԸ-ի ներկայացրած 3 ավտոբուսների տեխնիկական վիճակը համապատասխանում է ուղևորափոխադրում կատարելու համար սահմանված պահանջներին:
Զվարթնոց օդանավակայան — Երևան փորձնական երթուղու մեկնարկը տրվել էր դեռևս 2017թ. հունիսին: Մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո երթուղին գործելու է շուրջօրյա՝ ուղևորափոխադրում իրականացնելով յուրաքանչյուր ժամը մեկ:
Երթուղու սկզբնակետը Զվարթնոց օդանավակայանն է, որտեղ ավտոբուսների համար հատուկ տարածք է առանձնացված, իսկ վերջնակետը՝ Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական կայարանին հարող տարածքը:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն