Search
Close this search box.

Բյուրականի հրդեհը մեկուսացված է. տարվում է հետմարման աշխատանքներ

ԱԻՆ լրատվական ծառայության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 8-ին, ժամը 09:38-ի դրությամբ Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի մոտակա բուսածածկ տարածքում կա հրդեհի 3 ծխացող օջախ: Անօդաչու թռչող սարքի միջոցով իրականացվում է հետախուզում:

Տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 16 միավոր տեխնիկա:

Սահմանված է հերթապահություն, տարվում է հետմարման աշխատանքներ: