Search
Close this search box.

Ի՞նչ է ցանկանում Զիդանը իր խաղացողներից

Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը ցանկանում է, որ իր թիմը խաղային ժամանակի մեծ մասի ընթացքում վերահսկի գնդակը.

«Ես իմ տրամադրության տակ մի շարք հրաշալի խաղացողներ ունեմ, այնպես որ ցանկանում եմ, որ թիմս լավ ֆուտբոլ ցուցադրի: Փնտրում եմ լավագույն խաղաոճը: Մենք պետք է գնդակին ավելի շատ տիրենք, քան մրցակիցը, նույնիսկ եթե մեր դեմ խաղում է «Բարսելոնա»»,- նշել է  Զիդանը:

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը հավակնում է ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն մարզչի կոչմանը: «Արքայական» ակումբը Պրիմերայի ընթացիկ մրցաշրջանի առաջին երկու խաղերում գրանցել է 1-ական հաղթանակ և ոչ-ոքի: