Search
Close this search box.

Ստել,կեղծել մինչև վերջ… Գագիկ Համբարյան

Հենց այս կարգախոսով է առաջնորդվում Շիրակի պետհամալսարանի ռեկտոր,կրթական գործի Կոլումբոս Սահակ Միանսյանը…
Փետրվարի 3-ին մեր կողմից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին և ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին ուղղված բաց նամակին,որը վերաբերում էր ռեկտորի կողմից բուհում իրականացվող բացահայտ անօրինական շինարարական աշխատանքներին, բավականին օպերատիվորեն արձագանքել է Նարեկ Սարգսյանի ղեկավարած գերատեսչությունը…
ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի մեզ ուղղված պատասխանը բացահայտեց մի քանի հետաքրքիր փաստեր Սահակ Մինասյանի գլխավոր գլուխգործոց՝ «Բանականության բանալի» ակումբի շինարարության մութ էջերից…Նախ, Նարեկ Սարգսյանը շինարարության պատասխանատվությունը բարդել է ՀՀ ԿԳՆ-ի վրա,ում հանձնարարությամբ էլ այն իրականացվել է…Այսինքն՝ շինարարության պատասխանատուն Սահակ Մինասյանի ընկերն է՝ Լևոն Մկրտչյանը, ում սերտ հարաբերությունները ՇՊՀ-ի ռեկտորի հետ հայտնի է բոլորին…Պատասխանից պարզում ենք, որ Սահակ Մինասյանի ՇՊՀ-յան «վարագույրապատ Վերսալը»  կառուցվել է,չզարմանաք ,մեջբերում եմ բառացիորեն՝ «նախկին աշխատասենյակների տեղում» …20 տարի առնչվելով բուհի հետ՝ երբևէ չգիտեի,որ այդ տարածքում ամբողջությամբ եղել են աշխատասենյակներ… Աշխատասենյակներ եղել են,բայց դրանք բացարձակ կապ չունեն ներկայիս շինության հետ…Ներկայիս շինությունը 4-5 մետր առաջ է եկել,բավական տարածվել աջ ու ձախ և բացարձակ կապ չունի այդ աշխատասենյակների հետ…Այսինքն՝ ներկայիս ապօրինությունը թաքցնելու համար այն ներկայացվել է որպես կառուցապատում նախկին շինության տեղը…
Նամակից նաև պարզում ենք,որ «միջնորմի տեղադրումից հետո միջանցքի մի հատվածի նվազագույն լայնությունը կազմում է 205 սմ» …Ինքս եմ չափել՝ նվազագույնը կազմում է 200 սմ և ոչ մի միլիմետր ավել…Այսինքն՝ շեղումը կազմում է 5 սմ.:Իսկ պատասխանը վերջանում զավեշտալի է՝ «Իրականացված հիմնանորոգման աշխատանքները շինարարության թույլտվություն չեն պահանջում, կատարվել են շիննորմերին և կանոններին համապատասխան» … Փաստորեն, ում մտքից ինչ անցնի կարող է անել 2500 ուսանող և 450 աշխատող ունեցող բուհում և դրա համար թույլտվությու՞ն պետք չէ…Առաջին անգամ եմ այսպիսի զավեշտալի բան իմանում…Սեփական տան դիմաց «կոսմետիկ»  վերանորոգման համար են թույլտվություն պահանջում,իսկ հանրային շինության մեջ ելքի և մուտքի համար նախատեսված միջանցքից մի մեծ հատված օտարվում է ու պարզվում է,որ դրա համար թույլտվություն պետք չէ…
ԱԻՆ-ի պատասխանը դեռ չենք ստացել…Հետաքրքիր կլինի իմանալ ԱԻՆ-ի կարծիքը, քանի որ այդ շինարարության պատճառով 4-5 մետրով նեղացել է երկու հարկերը իրար կապող աստիճանների միջանցքի լայնությունը և դեպի երկրորդ շքամուտք տանող միջանցքը…Երկրորդ շքամուտքի դռներից մեկը պարոն Մինասյանի թեթև ձեռամբ հայտնվել է իր գլխուխգործոց կառույցում…
Պատկերացնել չեմ ուզում,թե ինչ խայտառակ իրավիճակ կստեղծվի այդտեղ արտակարգ իրավիճակների կամ տարհանման դեպքում, քանի որ բուհի այդ մասը սպասարկող 2 մետրանոց լայնությամբ միջանցքը չի կարող «մարսել»  բուհի այդ հատվածի երկու հարկերում սովորող 600-650 ուսանողներին,էլ չեմ ասում այլ մարդկանց կամ այլ ֆակուլտետների ուսանողների և բուհի աշխատակիցների մասին…
Հ.Գ.Չնայած ՀՀ քաղաքաշինության պետական կոմիտեի մեզ ուղղված պատասխանից մենք բավարարված չենք, բայց այն բացահայտեց երկու կեղծիք, որը թույլ է տվել ՇՊՀ ռեկտորը.
1.բոլորին ստել է,որ այդ դահլիճի նախամուտքը կառուցում է նախկին աշխատասենյակների տեղում…Բուհում բոլորը կարող են փաստել, որ այս շինությունն ընդգրկում է նախկին սենյակների ընդամենը 20 տոկոսը…Մյուս 80 տոկոսը՝ դա առաջին հարկի ընդարձակ «коридор» -ն էր…
2.միջանցքի ամենանեղ մասը ոչ թե 205 սմ է,այլ իրականում 200 սմ է…
ՇՊՀ ռեկտորը շարունակում է առաջնորդվել՝ «Ստել,կեղծել մինչև վերջ…»  կարգախոսով, որի գլխավոր նպատակն է համալսարանի բյուջեի մսխումը…

Գագիկ Համբարյան