Search
Close this search box.

«Հրապարակ». Նախկին մարզպետը լուրջ բիզնես պլաններ ունի

«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, մեր տեղեկություններով, բավականին լուրջ բիզնես պլաններ ունի, վերջերս խոշոր ներդրում է կատարել Արմավիրի մարզի «Վաղարշապատ» գինու գործարանում։ Այս գործարանը պատկանում է գեներալ Սեյրան Սարոյանին, սակայն տեւական ժամանակ գրեթե պարապուրդի էր մատնված, հիմա էլ աշխատում է փոքր ծավալներով։ Գործարանը Խաչատրյան ընտանիքն այժմ իր ձեռքն է վերցրել եւ մտադիր է մեծամասշտաբ արտադրություն կազմակերպել։ Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանի ու Սարոյանի միջեւ քավորսանիկական կապ կա։ Ի դեպ, գեներալի 50-ամյակին հյուրերի համար գործարանից բավական մեծ քանակով հատուկ մշակված խմիչք է բերվել»։

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: