Search
Close this search box.

ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զինվորները զորավարժությունների ժամանակ բալիստիկ հրթիռ են խոցել

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան ֆեյսբուքյան իր  էջով տեղեկացնում է, որ այսօր ՀՀ ԶՈւ-երի ՀՕՊ զորքերի «С-300» ԶՀՀ-ների երկու մարտական հաշվարկները «Боевое Содружество-2017» զորավարժության շրջանակներում ՌԴ Աշուլուկ հրաձգարանում կատարել են երկու կրակային վարժություն: Թիրախներից մեկը եղել է բալիստիկ հրթիռ, երկրորդը այլ մարտական թռչող սարք: Երկու վարժություններն էլ հայկական հաշվարկները կատարել են գերազանց՝ խոցելով հենց առաջին հրթիռներով: