Search
Close this search box.

Ադրբեջանը ցանկանում է հայ գերիներին փոխանակել իր դիվերսանտներով

Ադրբեջանի գերիների, պատանդների և  անհայտ  կորածների  հարցերով պետական կոմիտեում քննարկվում է Բաքվում պահվող հայերի հետ Արցախում դատապարտված  ադրբեջանցի դիվերսանտների փոխանակման հնարավորությունը:

«Մենք դիմել ենք մի քանի միջազգային կազմակերպություններ` Հայաստանում գտնվող Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի ազատ արձակման հարցով: Մեր կողմից այս հարցով աշխատանք կատարվում է: Կարող է նաև  քննարկվել Ադրբեջանում պահվող հայերի հետ փոխանակման հարցը»,- Vzglyad.az-ի փոխանցմամբ ասել է պետական կոմիտեի քարտուղար Իսմայիլ Ախունդովը:

Հրատարակության տվյալներով` ներկայումս Ադրբեջանում են գտնվում Հայաստանի  քաղաքացի Զավեն Կարապետյանը և Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մոտ գերի ընկած  «հայ դիվերսանտ» Զավեն Կարապետյանը, ինչպես պարզվել  է, անտուն  էր, իսկ Արցախի քաղաքացի Արսեն Բաղդասարյանը Բաքվում դատապարտվել  է 15 տարի ժամկետով ազատազրկման` դիվերսիայի մասին Ադրբեջանի կողմից սարքված գործով: