Search
Close this search box.

Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստմամբ կկանխարգելվի արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը. նախարարի հորդորը

ՀՀ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը  հորդորում է բնակչությանը՝ ստանալ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստում, ինչը կկանխարգելի կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի առաջացումը: Հիշեցնենք, որ պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու են 13 տարեկանից սկսած աղջիկները, իսկ այն իրականացվելու է «Գարդասիլ» պատվաստանյութով. «Մեզ մոտ, ցավոք սրտի, ուռուցքները հայտնաբերվում են 3-րդ, 4-րդ փուլերում, բուժման համար ծախսվում են մեծ գումարներ՝ 10-50 դոլարի համարժեք դրամ, իսկ հիվանդը դրանից հետո ապրում է  2-ից մինչև 5 տարի : Այս դեպքում մենք կունենանք հիվանդություններից խուսափելու հնարավորություն և շատ ավելի  լավ էֆեկտով: Դա ոսկե ստանդարտ է համաշխարհային առողջապահական կազմակերպության կողմից»,-նշեց նախարարը՝ վստահեցնելով, որ մինչև որոշում  ընդունելը մասնագետները խորհրդակցել են և հաշվի առել աշխարհի փորձը:

Հիշեցնենք, որ աշխարհում տարեկան գրանցվում է արգանդի վզիկի քաղցկեղի 500 հազար նոր դեպք, 250 հազար  մարդ մահանում է այս հիվանդությունից: Ըստ հաշվարկների, կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու դեպքում 2050 թվականին այդ թիվը կհասնի 1 միլիոնի:

ArmLife.am