Search
Close this search box.

ՖՈՏՈ. Մահվան ելքով վրաերթ Բագրատաշենի մոտ. 33-ամյա վարորդը մաքսակետով դիմել է փախուստի

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր՝ փետրվարի 15-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։15-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյանից դեպի Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածում վրաերթ է տեղի ունեցել և վրաերթի ենթարկվածը մահացել է։

Դեպքի վայրում ճանապարհային ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի 88 VԼ 878 համարանիշի ավտոմեքենան, սակայն վարորդը տեղում չի եղել։ Ավտոմեքենայի մոտ հայտնաբերվել է վրաերթի հետևանքով մահացած Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ՝ 41-ամյա Ռաֆիկ Ավետիսյանի դին։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան պատկանում է Բագրատաշեն 3-րդ փողոցի բնակիչ՝ 33-ամյա Արտուշ Մաթևոսյանին, ով, ըստ տեղեկությունների, վրաերթից հետո վիրավորին թողնելով անօգնական՝ հայ-վրացական սահմանի Բագրատաշենի անցակետով Հայաստանից փախել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ Ա. Մաթևոսյանին հայտնաբերելու ուղղությամբ։