Search
Close this search box.

Նոր արտոնություն Ամուլ սարի ոսկու հանքը շահագործող ընկերությանը

ՀՀ կառավարությունը հերթական արտոնությունը տվեց Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործել պատրաստվող «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին:Կառավարությունը երեք տարի ժամկետով հետաձգեց «Լիդիան Արմենիա» ընկերության ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ այս որոշմամբ գործադիրի օգոստոսի 10-ին տրված արտոնություններն ընդլայնվում են՝ 23.4 մլրդ դրամից դառնալով մոտ 27.7 մլրդ դրամ: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը կատարելու է 179,4 մլրդ դրամի ներդրում շինարարության և սարքավորումների մասով։
Ամուլսարի հանքավայրը գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագծին: Հանքը շահագործվելու է բաց եղանակով, ոսկին կորզվելու է ցիանիդի միջոցով: Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը մեծ ռիսկեր է պարունակում ազդակիր համայնքների բնակիչների առողջության և գյուղատնտեսական գործունեության, Ջերմուկ առողջարանի, Արփա և Որոտան ջրհավաք ավազանի, Կեչուտի և Սպանդարյանի ջրամբարների, Սևանա լճի համար: