Search
Close this search box.

Խոշոր վթար Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտ. կան վիրավորներ

Փետրվարի 13-ին, ժամը 20:51-ին ահազանգ է ատացվել, որ Երեւան քաղաքի Նոր Նորքի 6-րդ զանգվածում գտնվող Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար՝ բախվել են «Opel» եւ «Honda» մակնիշի ավտոմեքենաները, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel B» մակնիշի 35 GF 478 (վարորդ՝ 29-ամյա Ք. Պ.) եւ «Honda Elantra» մակնիշի 10 TT 510 պետհամարանիշերով (վարորդի անձը չի հաջողվել պարզել) ավտոմեքենաները. մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը տուժաներ «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ք. Պ.-ը եւ ուղեւոր՝ 22-ամյա Ժ. Հ.-ն հոսպիտալացվել են «սրբ.Գր.Լուսավորիչ» ԲԿ: