Search
Close this search box.

Հայազգի գործարարը դատապարտվեց 12 տարվա ազատազրկման

Մոսկվայի շրջանային դատարանը 12 տարվա ազատազրկման դատապարտեց հայազգի գործարար Արամ Պետրոսյանին՝ մեղավոր ճանաճելով ՌԴ ՔՕ 206-րդ հոդվածի 2-րդ մասով (զենքի կիրառմամբ 2 եւ ավելի անձանց պատանդ վերցնելը) եւ 205-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչություն): Դատարանն ամբողջությամբ բավարարեց նաև տուժողին 50 հազար ռուբլի փոխհատուցելու հայցը:

Հիշեցնենք, որ նա անցյալ տարի Մոսկվայի կենտրոնում գտնվող «Սիթիբանկի» մասնաճյուղում պատանդներ էր վերցրել:

Պետրոսյանը կալանավորվել է դատարանում, իսկ նիստերի դահլիճից դուրս գալու ժամանակ նա բացականչել է. «Պատմությունն ինձ կարդարացնի»:

ArmLife.am