Search
Close this search box.

Զոհվել է ազգությամբ 2 հայ, վիրավորվել ՀՀ 3 քաղաքացի, նոր մանրամասներ՝ Վրաստանում տեղի ունեցած ավտովթարից

«ՀՀ դեսպանության նախնական տվյալների՝ ս.թ. սեպտեմբերի 7-ին Մցխեթա-Ստեպանցմինդա-Լարս ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի արդյունքում զոհվել է ազգությամբ երկու հայ, վիրավորվել ՀՀ երեք քաղաքացի, ովքեր տեղափոխվել են Մցխեթայի բուժկենտրոն: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրենք հավելյալ»,-հաղորդագրությունը տարածել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունն՝ իր ցավակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքի անդամներին և հարազատներին: