Search
Close this search box.

ՖՈՏՈՇԱՐՔ. Ողբերգական վթար Վրաստանում. «Մերսեդեսը» մխրճվել է հայկական ավտոբուսի մեջ, կան զոհեր եւ վիրավորները

Վրաստանում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 04։00-ի սահմաններում Նատախտարի շրջանում բախվել են Mercedes մակնիշի Օ961 XA 777 համարանիշի եւ Setra մակնիշի 24 OR 444 համարանիշի ավտոմեքենաները։

Shamshyna.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes-ի վարորդը, նրա ուղեւորները տեղում մահացել են, իսկ ավտոբուսի ուղեւորներից եւս 11 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով դիմել են բժիշկների օգնությանը։

Աղբյուրի տեղեկություններով՝ ավտոբուսը հաշվառված է Երեւանի բնակիչ Գոռ Թադեւոսյանի անվամբ եւ ուղեւորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է ավտոբուսին։

[smartslider3 slider=49]